Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները: ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ` մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ կկիրառվի VAR համակարգը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպումը կսպասարկեն իտալական մրցավարական անձնակազմը: Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Դանիելե Օրսատոն, իսկ նրա վիդեոօգնականները Մարկո Գվիդան և Մասիմիլիանո Իրատին:
«Ռոմա»-«Պորտու» հանդիպման համար ընտրվել են հոլանդացի մրցավարները Դանի Մակելին գլխավորությամբ, իսկ վիդեոօգնականները լինելու են Պոլ վան Բուկելը և Կամֆուս Յոհեմը:
Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR համակարգը կօգտագործվի նաև 2019 թվականի Եվրոպա լիգայի եզրափակչում, Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում և երիտասարդների Եվրոպայի 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլում: