ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ մարդկանց թիվը, ովքեր պարտադրված լքել են իրենց տունը ռազմական և քաղաքացիական կոնֆլիկտների, հետապնդումների, մարդու իրավունքների խախտումների և այլ պատճառներով, առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը, փոխանցում է BBC-ն:
Փախստականների աճ խթանած գործոններից մեկն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի սանձազերծումն է: ՄԱԿ-ի փորձագետները ենթադրում են, որ հակամարտության մեկնարկից ի վեր ավելի քան 14 միլիոն ուկրաինացիներ փախստական են դարձել, ընդ որում՝ մոտ 6 միլիոնը լքել է երկիրը, իսկ 8 միլիոնը՝ դարձել ներքին տեղահանված:
Ներքին տեղահանության մոնիթորինգի կենտրոնի (Ժնև) տվյալներով՝ ողջ աշխարհում փախստականների թիվը արդեն գերազանցում է մոլորակի բնակչության 1 տոկոսը: