Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն Է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել Էր զանգվածային անկարգությունների պատճառով: Այս մասին հայտնել Է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ):
«Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը «Էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,-ասվում Է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հունվարի 13-ին Ղազախստանի խոշորագույն քաղաքի օդանավակայանում նաև պլանավորում Է իրականացնել «Էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի և Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները: