fbpx
Տնտեսություն

Առաջին հայ-իտալական բիզնես համաժողովը Հայաստանում. ներկա է նաև վարչապետը

Հայաստանում, Իտալիայի դեսպանության հովանավորությամբ, առաջին անգամ անցկավում է հայ-իտալական բիզնես համաժողով: Համաժողովի ընթացքում կքքնարկվեն բացառապես առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն ու ոլորտները։

Համաժողովին ներկա են Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական- տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE): Վարչապետը Նիկոլ Փաշինյանը նույնպես ելույթ է ունեցել համաժողովին:

Խոսքը նախևառաջ մարզային նախաձեռնությունների և ֆինանսական գործիքների, վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետացման, թափոնների վերամշակման և շրջանառության, խելացի քաղաքների, քաղաքային տրանսպորտի, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային հատակագծման և Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման մասին է:

Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE) և Հայաստանի շինարարների միությունը նաև կստորագրի համագործակցության հուշագիր:

Իսկ հունիսի 11-ին «IDEA» հիմնադրամի և «Deem Com» ընկերության հետ միասին ծրագրված է այց դեպի Գյումրի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ