Ինչպես հայտնում են Անթիլիասից նոյեմբերի 8-ին Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսիին։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերյանը, Ազգային կենտրոնական վարչության անդամ Ռոստոմ Այնթապլյանը եւ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձության ատենապետ Մատթեոս Սենեքերիմյանը:
Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Արամ Առաջինն ու Փելոսին քննարկել են տարբեր հարցեր՝ Հայաստանից մինչեւ Լիբանան, Միջին Արեւելք եւ Միացյալ Նահանգներում հայկական համայնք։ Նենսի Փելոսին միշտ հայ համայնքի կողքին է եղել եւ հայտնել է իր զորակցությունը հայ այզգի իրավունքների պաշտպանությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

