fbpx
Իրավական

Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) փաստաբանի ներկայացրած հաղորդումը ուղարկվել է ոստիկանություն

Քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի, տան խուզարկության հաղորդումը Դատախազությունը ուղարկել է Ոստիկանություն: Այս մասին հայտնել է Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաև ստուգմամբ առերևույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու և քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր խուզարկել են Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տները։

Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն և 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարևանը: Ձերբակալվածները որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։

Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվել է նաև հաջորդ օրը։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին և Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։

Նշենք, որ խուզարկությունից հետո Ոստիկանությունը հայտնել էր, որ Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ և առևանգում կազմակերպելու համար: Նրան կալանավորելու որոշում է կայացվել։

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ