Առանց պրեսի դարաշրջանի մեկնարկը բռնցքամարտում տրված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

HHNY-ի փոխանցմամբ՝ ռուս բռնցքամարտիկ, կիսածանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սերգեյ Կովալյովը անդրադարձել է այն փաստին, որ վերջերս ծանր քաշում ավելի հաճախ են սկսել հաղթել մարզիկներ, որոնց ֆիզիկական կառուցվածքը բարդ է կատարյալ անվանել։

«Ֆյուրին ու Ռուիսը բռնցքամարտում տվեցին «առանց ճնշամկանի (պրես)» դարաշրջանի մեկնարկը։ Դա ծանր քաշն է, որտեղ մեկ հարվածը կարող է շատ բան որոշել, իսկ երբեմն ամեն ինչ։ Տղաները տաղանդավոր են, չնայած նրանց մոտ որոշակի ճարպակալում կա։ Ամեն դեպքում նրանք ցույց տվեցին, որ չեմպիոն հնարավոր է դառնալ ոչ միայն թեթև քաշային կամ մկանոտ մարզիկ լինելով», – ասել է Կովալյովը։

Նշենք, որ 29-ամյա Էնդի Ռոուսը հունիսի 1-ին կարողացել էր հաղթել բրիտանացի Էնթոնի Ջոշուային և հռչակվել ծանր քաշային կարգում WBA, WBO, IBF ու IBO վարկածներով։ Սա Ջոշուայի կարիերայում առաջին պարտությունն էր։

Իսկ, թե ինչպես է «հաստլիկ» ռոուսը մենամարտի 7-րդ ռաունդում տապալում բրիտանացուն, դիտեք տեսանյութում։

https://www.youtube.com/watch?v=sXBv1nlp7ds&fbclid=IwAR1WpVych6joAL2QqsKgf8ouvIbCQRrBpjvfVbvEjmnw11mHvZu8TjEdnTo

Ամենաթարմ