fbpx
Հասարակություն

Արարատի մարզում այրվել է խորդանոց և ավտոմեքենա

Մարտի 15-ին, ժամը 23:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում. ներսում կա ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խարբերդի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակի դիմաց:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել՝ 01:00-ին:

Այրվել է խորդանոցը (մոտ 10 քմ), ներսում գտնվող 0,5 քմ վառլափայտ և «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի ետնամասը:

Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ