Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։
«Որոշ խնդրների մասին եմ ուզում խոսել, որը կապված է պետության ու մարդու, մասնավորի փոխհարաբերություներին: Իհարկե, պետական աշխատողներն իրենց վրայից կգցեն պատասխանատվությունը մեկ այլ օղակի վրա, մյուսները՝ կգցեն ընթացակարգերի վրա, ոմանք էլ չեն արձագանքի, իսկ որոշներն էլ կմեղադրեն սուբյեկտիվ մոտեցման մեջ՝ մատնանշելով անձնական խնդիրն ընդհանրական ներկայացնելու համար, սակայն վերոգրյալ բոլորին ուզում եմ հիասթափեցնեմ հենց այստեղ, որ այդ սին դրսևորումները համընդհանուր բնույթ է կրում:
Սա իրականում համակարգային հիմնախնդիր է: Որին նույնիսկ Մալբրի համակարգը չի օգնի, այսինքն ամբողջությամբ էլեկտրոնիզացման պարագայում էլ չի կարգավորվի սա: Հիմնախնդիրը կայանում է արժեքների բացակայության և այդ արժեքների հաստատման ու տարածման մշակույթի բացակայության հետ, որը ձևավորվում է օրենքների հիման վրա:
Մեր պետական համակարգի տակից գործող դվիժոկը՝ սիստեմը հիմնված է պատասխանատվությունից խուսափելու, անհետևողականության, մարդկանց հանդեպ սիրո բացակայության, անձնական շահի ու վերևից հրահանգավորման հիման վրա: Այս արատավոր արժեհամակարգով սիստեմում ոչ ամենասուպեր պրոֆեսիոնալները, ոչ ամենաարդարամիտ մարդիկ, ոչ էլ հայրենասերները չեն կարող ծառայել պետականությանը և քաղաքացիներին հավուր պատշաճին: Ինչն էլ ավելի ակնառու դարձավ 2018 թվականի իրավիճակի փոփոխություններից հետո:
Համակարգը կա, բայց ինչով և ինչպես է պետք փոխել, այս գրառումն այդ մասին չէ: Դրան դեռևս կանդրադառնամ: Այս գրառումը երկու օրինակների մասին է՝ իմ անձնական փորձով, որ ցանկացա օգտակար գտնվել և կարողություններս ծառայեցնել պետությանը:
Մեկը ՀԴՄ-ների փոխարիմնամ համակարգն էր, որը տասնյակ միլիոն դոլարի պետական ծախսը՝ սուբսիդավորումը, կկրճատեր տասնյակ անգամ, կրկնակի էլ կօգներ մասնավորին ու քաղաքացիներին՝ առաջարկի այլ դրական հետևանքներով: Սրա համար է՛լ վարչապետի ապարատին, է՛լ ՊԵԿ-ին, է՛լ Էկոնոմիկայի նախարարությանը (այն ժամանակ դեռ չէր անվանափոխվել) դիմեցի, է՛լ անձնական կապերն օգտագործեցի, սակայն ո՛չ հաստատում ստացա, ո՛չ մերժում: Տպավորություն էր՝ կարծես ասեցին՝ կարու՞մ ես, իրականացրու՛:
Երկրորդը, որոշ ժամանակ առաջ էլեկտրոնային առևտրին վերաբերվող իմ առաջարկն էր, որի մասին նաև հրապարակում էի արել: Դիմեցի Կառավարության տարբեր ճյուղերին օժանդակության համար, որպեսզի ստեղծվելիք համակարգը, որի 90 % պատրաստ է, գործարկվեր՝ դառնալու հայ բիզնեսների, գյուղատնտեսների համար էլեկտրոնային առևտուր անելու հարթակ, բեռնափոխադրումների և պահեստավորողների համար էլ ծառայություններ ստանալու և կատարելու միջոց: Կարճ ասած՝ պետությանն առաջարկում էի համակարգ, որով կգործարկեր այսօրվա անգործարկելին: Առևտուրը չէր կանգնի, ինչպես հիմա է: Շատերը գործ կանեին պահեստներից կամ տնից դուրս չգալով՝ խուսափելով կուտակումներից ու ֆիզիկական շփումներից:
Երկու հիմնադրամի դիմեցի՝ ՀՊՀ ֆոնդին, ՆԱ կենտրոնին և ԲՏԱ նախարարությանը, որոնք ըստ էության հենց նման նախագծերին կյանքի կոչելուն պետք է ծառայեն՝ օգնելու մարդկանց և կազմակերպություններին ստեղծել համընդհանուր նշանակության ու օգտակարության համակարգեր, այն էլ այս իրավիճակում, երբ շատ բիզնեսների գոյությունը սահմանափակումների պատճառով օդում է կախված:
Առաջինում պարզվեց, որ իրենք աջակցում են 5 մլն դոլարից բարձր նախագծերին, սակայն մեծ ոգևորություն նկատվեց:
Երկրորդում պարզվեց, որ ՏՏ ոլորտին չեն ֆինանսավորում՝ ցուցաբերելով թույլ հետաքրքրություն, այն պարագայում, որ իրենք օժանդակում են ՓՄՁ-ներին, իսկ մեր թիրախը, ում պետք է նման հարթակն առաջին հերթին՝ ՓՄՁ-ն է, սա էլ այն պարագայում, երբ որոշ ՍՁ-ներ հետաքրքրված են նման համակարգ ստեղծելով:
Երրորդում՝ դիումս մերժվեց՝ չնշելով բովանդակային պատասխան, այլ հորդոր էր, որ միջոցներ ստանալու համար մասնակցեմ մրցույթների կամ ծրագրերի, որին դիմել էի նախքան իրենց պատասխանելը: Բնականաբար վերոգրյալներից էլ արդեն պարզ է, չէ՞, որ մերժվելու էր նաև դա, ինչը և տեղի ունեցավ: Ամեն դեպքում խոստացան, որ կրկին կլինի մրցույթներ՝ առաջարկելով դիմել հետագայում: Ասեցին, որ երկու օրից կհայտնեն հաղթողների և նրանց առաջարկների մասին, բայց մինչև օրս էլ ո՛չ ձայն կա, ո՛չ ծպտուն:
Հիմա հարց կառաջանա, բայց միգուցե քո առաջարկները օգտակար չե՞ն: Դա նշանակում է, որ ուշադիր չեք կարդացել, եթե նման հարց է առաջացել, քանի որ դրա մասին հանգանմանալից ներկայացրել եմ վերևում: Ոմանց մոտ էլ արդարացիորեն հարց կառաջանա. բայց նման ծառայություններ չկա՞ն Հայաստանում և ինչու՞ քեզ օգնեն: Ասեմ, այո, կան նման ծառայություններ, բայց իմ առաջարկած մոդելով չկան, որի մասին շատ մանրամասն չեմ գրել այստեղ, բայց հետաքրքրվողներին կարող եմ ներկայացնել: Եվ մի գաղտնիք էլ բացեմ՝ իմ առաջարկած համակարգը նաև գործածելի կլինի գոյություն ունեցող նման ծառայություններ մատուցողների համար: Իսկ ինձ օգնելը բխում էր հենց փոխադարձ շահից, քանի որ ես իմ համակարգը, կոպիտ ասած ծառայեցնելու էի պետությանը այնքան ժամանակ, որքան ժամանակ այս իրավիճակը կտևեր:
Թող տպավորություն չստեղծվի, որ ես հիասթափվել եմ կամ ոգևորությունս պակասել է: Ամենևին: Ուղղակի Կառավարությունը, սիստեմը և պետական պաշտոնյաները պետք է մի քիչ ավելի «ժիզնեննի» վարվեն, որովհետև «դուխովը» ռոբոտացման է տարել բոլորիդ և հիմա ոչինչ չի տալիս, նույնիսկ դուխ չի տալիս և ոչ էլ մարդկանց հիասթափությունից է պաշտպանում:
Առողջ կացեք
ի խորոց սրտի»։
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3957653127579885