Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է Կարապետյանների միջնորդությունը

Հրապարակող՝

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է Կարապետյանների միջնորդությունը

Ամենադիտվածներ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի կողմից ներկայացված միջնորդությունը։ Հայցվորները պահանջել էին հաստատել ՀՀ կողմից 22.07.2025 թվականի թիվ EA 2025/121 վճռի չկատարման փաստը, վերականգնել ՀԷՑ-ի լիցենզիան և կառավարման մարմինների անդամների լիազորությունները, ինչպես նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի հարկադիր վաճառքը։ Տրիբունալը եզրակացրել է, որ հայցվորների պահանջները հիմնավորված չեն։

Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ հետագա որոշումները կկայացվեն բոլոր ապացույցների հիման վրա։

Հայաստանի Հանրապետությունը ողջունել է այս որոշումը, որը կայացվել է վեճը լուծելու իրավասություն ունեցող արբիտրաժային տրիբունալի կողմից։ ՀՀ կառավարությունը վերահաստատել է նաև իր հանձնառությունը՝ մասնակցել արբիտրաժային վարույթին բարձր պրոֆեսիոնալիզմով և շարունակել համագործակցությունը Հայցվոր կողմի հետ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 23-ին Կարապետյանների պաշտպանական խորհուրդը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում, սակայն խոսքը վերաբերում էր միայն անհետաձգելի միջոցների կիրառմանը, մինչդեռ վերջնական որոշումը դեռ սպասվում է։

Ամենաթարմ