fbpx
Իրավական

Արցախի նախկին փոխվարչապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Արցախի նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Քննիչի որոշմամբ Աղաբեկյանի նկատմամբ 2018թ. օգոստոսի 29-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Իսկ Աղաբեկյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտ ընդունվելու հիմքով:

Նշենք, որ պատճառված վնասը՝ մոտ 63,000,000 ՀՀ դրամը, վերադարձվել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ