fbpx
Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

Հուլիսի 2-ին Արցախում կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք, հայնտում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9074 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2907 դեպք: Կատարվել է 27026 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ