Արցախի Հանրապետությունում օգոստոսի 13-ին կատարվել է 40 թեստավորում, որով հաստատվել կորոնավիրուսի 2 նոր դեպք։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 816 քաղաքացու հետազոտություն, որից 996-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։