fbpx
Արցախ

2020-ի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 960 երեխա

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա:

Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ: Հարկ է նշել, որ 7 երեխա ծնվել է արհեստական բեղմնավորմամբ:

Արցախից ևս 21 երեխայի ծնունդ գրանցվել է ՀՀ բուժհաստատություններում: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, ընդ որում՝ 495-ը՝ տղա, 482-ը՝ աղջիկ:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը շարունակելու է մնալ իմ գլխավորած Կառավարության ամենաառանցքային հարցերից, և այս ուղղությամբ գործող պետական ծրագրերը տարեցտարի կատարելագործվելու են՝ ներառելով նոր գործիքակազմ»։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/569382373759140?__cft__[0]=AZWzYdL-X8id7RfElR7PkXb8cxFq3OJTlabQLzqQrzw8TIQwmL-GPwQwsdQN5QkbyPsSnOxL48vyAvfteectJTbaUpxIsCmu1TZ7298Ed9d_3zt3Kaip2-UTYEQNvF8TvxXN4CEUhGheP9aYJWF8jPQy_64kLCpGB9F1cWCOqPmFlQ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ