fbpx
Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․

«Փետրվարի 24-ին կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3068 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 դեպք: Կատարվել է 20516 թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»:

https://www.facebook.com/NKR.MOH/posts/2821725084767381?__cft__%5B0%5D=AZV_jHIp6bjF5LwZPfpvrNH29UaL_K9b-tdcMzXcHnAcDQTwXnBgCBLwp3ozES7XjyKc2igcIyRrbq-JmxOkLDtmG9JfmGmWbo466gAdyg01E2rRUltpY0sM64SPGvfe30ZVY-vLvof4nPy4dJl43iz0&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ