fbpx
Արցախ

Արցախում պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ

Արցախում կորոնավիրուսի դեմ պատվաստում է անցել մոտ 100 ռուս խաղաղապահ։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Արցախ է բերվել պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին, որը բավարար է ռուս խաղաղապահների ողջ անձնակազմին պատվաստելու համար։

Ըստ աղբյուրի՝ սա պատվաստման առաջին փուլն է, որը ընթանալու է հունվարի 14-ից մինչև 31-ը, իսկ երկրորդ փուլը կկայանա փետրվարի 1-ից 28-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ