Արցախի ոստիկանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Փետրվարի 12-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել ԱՀ Բնապահպանության կոմիտեից ուղարկված նյութերն այն մասին, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Տ. Թ.-ն, «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Առաջաձորի «Սվքարեն տակ» կոչվող տեղամասից 2020թ. հունիսին ապօրինի հատել է տարբեր տրամագծի հաճարենու 51 ծառ, բուսական աշխարհին պատճառելով 2 362 500 դրամի նյութական վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը»:
https://www.facebook.com/ArtsakhPolice/posts/1300238253676049?__cft__%5B0%5D=AZW59Z6fK2IugiJVF32R8ZetUugnTxIz4zxgw6kEuG2OaFR-Wv1lrVW4KJCFFpT9U5EhUV-m7MbG6F12Tz3bUAtRtJRj1UFcBlMwqnucel4PZSKb35wuhDkC8cXYREKbMDswTV3IxLmrLfR2ekGKxgrn&__tn__=%2CO%2CP-R

