Առցանց աճուրդում վաճառվել է այրված Ferrari-ի մոխիրը

Ապահովագրական ընկերություններին ծառայություն մատուցող Copart առևտրային հարթակում վաճառքի են հանել 1999 թվականի ամբողջովին այրված Ferrari F355 Spider՝ հայտնում է Motor-ը։

Ավտոմեքենան, որից մնացել է միայն մոխրացած կմախքը, գտել է իր գնորդին։

Թե ինչքան են վճարել Ferrari-ի համար, հայտնի չէ։

Լոտի նկարագրության մեջ նշվում է, որ նախկինում ավտոմեքենան հագեցած է եղել 3,5 լիտր ծավալով V8 մթնոլորտային շարժիչով։ Հզորությունը կազմել է 380 ձիաուժ։ Ferrari F355 Spider-ի արժեքը 101 489 դոլար է։

 

Ամենաթարմ