Շնորհակալություն եմ հայտնում աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, որոնք Արցախին սատարող բանաձև են ընդունել. ԱՀ ԱԺ նախագահ

Հրապարակող՝

EA_PzsCXsAE8czA

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր  Facebook-ի էջում գրում է.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, ովքեր ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել:
Արդեն ավելի քան մեկ ամիս Արցախը գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք:

Այսօր Արցախում ծավալվող իրադարձությունները տեղային հակամարտության հերթական էսկալացիա չէ, այլ, առանց չափազանցության, միջազգային ահաբեկչությանը մարդկության համաշխարհային դիմակայության մի դրվագ: Արցախի Հանրապետության ժողովուրդը, կանգնած լինելով գոյաբանական չարիքի առջև և պաշտպանելով իր կյանքի, ազատության և արժանապատվության իրավունքը, պաշտպանում է ժամանակակից քաղաքակրթության համամարդկային արժեքները:

Հավաստիացնում եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևի ընդունումը ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի, քանի որ վկայում է, որ ազատ և անկախ ապրելու համար մղվող պայքարում Արցախը միայնակ չէ:

Համոզված եմ, որ ազատ ու ժողովրդավարական պետության կառուցմանն ուղղված մեր ջանքերը կարժանանան համապատասխան գնահատականի, և Արցախի Հանրապետությունը, որն անցած տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը որպես ինքնիշխան պետություն, վերջապես միջազգայնորեն կճանաչվի:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս օրհասական պահին արցախահայությանը ձեր համերաշխությունը հայտնելու համար»:

https://www.facebook.com/TovmasyanArthur/posts/205430271189783

Ամենաթարմ