fbpx
Արցախ

Արցախի ԱԳՆ-ում ընդունել են «The HALO Trust» ծրագրի ղեկավարին

Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի  ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Չարլզ ֆոլին և ծրագրի նորանշանակ ղեկավար Ասքանազ Համբարձումյանին:

Չարլզ ֆոլը իր երախտագիտությունն է հայտնել Արցախի իշխանություններին համագործակցության և հանրապետության տարածքում կազմակերպության կողմից մարդասիրական  ականազերծման աշխատանքների   գործունեությանը   աջակցելու  համար: Նա Մասիս Մայիլյանին է ներկայացրել այդ պաշտոնում իրեն փոխարինած Ասքանազ Համբարձումյանին:

Կողմերը քննարկել են Արցախում «The HALO Trust» կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքների, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «The HALO Trust»-ի և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ:
Հանդիպմանը մասնակցել է նաև  կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մայքլ Նյուտոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ