Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակաի կայքը։
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ: