fbpx
Արցախ

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբից նոր տեղեկատվություն են հայտնում` Արցախում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են:

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 28 դեպք, որից ութն արդեն ապաքինվել են»,-ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/141547294152726

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ