Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը այս մասին հայտնել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Նա ունեցել է ճնշման տատանումներ, և այժմ հետազոտություն է անցնում, ինքնազգացողությունը լավ է»,- ասել է Ստեփանյանը:
ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները: