Արդարադատության նախարարության վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը Facebook-ում գրել է.
«ԶԼՄ-ների հարգելի՛ գործընկերներ
Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել:
‼Հ.Գ. Կրկին հորդորում եմ ԶԼՄ գործընկերներիս՝ սենսացիոն հրապարակում տեղադրելուց առաջ հիշել, որ մարդու արժանապատվությունը և բնակչության առողջությունը ավելի բարձր արժեքներ են, մանավանդ այս օրերին:
Առողջություն բոլորիս»,- գրել է Լուսինե Մարտիրոսյանը:
https://www.facebook.com/lusine.martirosyan.14/posts/3208173669193995