Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» արդեն 2 օր է չի կարողանում մեկնել Չինաստան։ Ադմինիստրատիվ սխալի պատճառով նրանց չվերթը հետաձգվել է մեկ օրով։
Նշվում է, որ անգլիական ակումբը պետք է մեկներ Չինաստան՝ մասնակցելու Premier League Asia Trophy նախամրցաշրջանային մրցաշարին, բայց նախօրեին Thomas Cook ավիաընկերությունը կրկին սխալ է թույլ տվել՝ չկարողանալով տեղեր ամրագրել ակումբի համար:
«Սիթին» հույս ունի, որ կկարողանա այսօր՝ հուլիսի 15-ին մեկնել մրցաշարին՝ «Վեստ Հեմի» դեմ խաղալու համար։