Արդեն երթևեկելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը, որն իրար է միացնում Գյուրջյան և Արմենակյան փողոցները:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից։
Նշվում է, որ նախկինում գրունտային այս ճանապարհահատվածը հիմնանորոգվել է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով: