Քաղաքականություն
17:50 30/10/2019

Արդյոք ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը մեր շահից է բխում. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Միջազգային հարաբերություններում արդարություն չկա, կա շահ, շահ ու միայն շահ։

Արդյոք ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը մեր շահից է բխում, վստահ չեմ. կիսաքայլերը երբեմն ավելի խորն են վնասում։ Արդյոք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի շահից է բխում, կրկին անգամ վստահ չեմ։ Կարո՞ղ է այն սպասարկի մեր շահը, կարող է, բայց դրա համար պետք է շատ բան փոխվի ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ- Հայաստան, Ռուսաստան-Հայաստան և այլ միջազգային կոնֆիգուրացիաներում։

Թուրքիայի հանրապետության օրը Ցեղասպանության ճանաչումով և Թուրքիայի դեմ տնտեսական սանկցիաների նոր փաթեթ ընդունելով՝ ԱՄՆ-ն Թուրքիային հասկացրեց, որ ԱՄՆ հրահանգները պետք է կատարել. հասկացրեց, որ դաշնակիցների մեջ հավասարություն չկա, կա շահ. ուժեղը թելադրողն է։

Իմ համար մեկ այլ կարևոր արձանագրում կար. դեմոկրատ թե հանրապետական՝ դառնում են միասնական, երբ պետության շահը սպասարկելու կարիք կա։ Եթե Թուրքիային պատժելու անհրաժեշտություն կա, նրանք դա անում են միասնական, Թուրքիային չպատժելու հիմնավորում կա՝ միասնական են։ Պետականամետություն կոչվածը սրա մասին է։

Հիշելով Ցեղասպանության զոհերին՝ պետք է արձանագրենք, որ նրանք զոհ դարձան այն ժամանակ քարտեզագրվող միջազգաին շահերի համընկնումներին ու հակադարձումներին։

Հայոց Ցեղասպանությունը ճանաչելը անշուշտ պատմական քայլ է, բայց այն կիմաստավորվի նաև այն գործուն քայլերով, որ կանխվի Թուրքիայի նոր ոճրագործությունները, որին այս պահին աշխարհն ականատես է լինում»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ