Արդյո՞ք սուրճը լրացուցիչ էներգիա տալիս է մարդուն, թե՞՝ ոչ․ պարզաբանում է դիետոլոգը

Հրապարակող՝

image (3)

Ամենադիտվածներ

Դիետոլոգ Փուջա Մախիջանի խոսել է այն մասին, թե արդյո՞ք սուրճը լրացուցիչ էներգիա տալիս է մարդուն, թե՞՝ ոչ:

Նա Instagram-ի իր էջում նշել է, որ սուրճը լրացուցիչ էներգիա չի տալիս՝ նշելով, որ ինչպես և ցանկացած խթանիչը, պարզապես  սուրճը ծախսում է օրգանիզմի ռեսուրսները:

Մախիջիի խոսքով՝ երբ մարդը սուրճ է խմում, ուղեղում ադենոզինի ռեցեպտորները «խցանվում են» կոֆեինով, և դա առույգության ժամանակավոր պատրանք է հաղորդում:

«Հենց այդ պատճառով մարդկանց մի մասը տառապում է անքնությամբ, եթե սուրճ է օգտագործում ցերեկվա ընթացքում, իսկ մյուս մասը կարողանում է հանգիստ քնել մեկ բաժակ ըմպելիքից հետո. ամեն ինչ կախված է նրանից, թե որ նյութն է հայտնվել ռեցեպտորների մեջ»,- ասում է մասնագետը:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս, եթե ցանկանում եք էներգիայով լի լինել, սուրճի փոխարեն թեթև սնվեք:

Ամենաթարմ