ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը ապրիլի 12-ին հանդիպում են ունեցել Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Որպես համատեղ աշխատանքի արդյունքի օրինակ նշվել է ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառության աճը, ինչն իրականացվում է ինչպես երկկողմ հարաբերությունների, այդպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 753.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին՝ 903.1 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 19.8%: Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն 2020 թվականին կազմել է 428.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին՝ 534.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 24.7%-ով ավելի է:
Հանդիպմանը քննարկվել են ագրոարդյունաբերության ոլորտում փոխհարաբերությունների զարգացման մասին, երկուստեք ընդգծվել է, որ ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցությունն ունի զարգացման զգալի ներուժ։
Հանդիպման ավարտին ընդգծել են փոխգործակցության համար հետագա զարգացման մեծ հնարավորությունները և նշել, որ կայացած հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

