Կեպա Արիզաբալագան կարող է «Բավարիա» տեղափոխվել «Չելսիից»:
Մյունխենյան ակումբը պաշտոնական առաջարկ է արել դարպասապահի տրանսֆերի համար, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
«Բավարիան» ցանկանում է Կեպային վարձակալությամբ վերցնել՝ ապագայում ֆուտբոլիստին գնելու հնարավորությամբ:
Արիզաբալագան «Չելսիում» է հանդես գալիս 2018 թվականից։ Անցած մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 29 հանդիպում և բաց թողել 33 գոլ: