Գիտնականներն Արկտիկայի տարածաշրջանում ցրտադիմացկուն մոծակների 9 տեսակ են հայտնաբերել:
Մոծակների այս տեսակները կարողանում են գոյատևել ջերմաստիճանի անգամ բացասական ցուցիչի պայմաններում: Ուսումնասիրություններն իրականացրել է Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնական Անդրեյ Կրաշեննիկովը:
Մոծակների այս տեսակներից մի քանիսը բերան չունենալու պատճառով չի սնվում: Նրանք հատուկ նյութեր են պարունակում, որոնք օգնում են մոծակներին խստաշունչ ձմռան պայմաններում սառցակալել, սակայն չկորցնել կենսունակությունը:
Գարնան մեկնարկին զուգընթաց, միջատները «վերակենդանանում են»: