fbpx
Իրավական

Արման Բաբաջանյանի դիմումն ուղարկվել է ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ինչպես տեղեկացվել էր մեր կողմից, ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը:

Արդյունքում այսօր ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գրառման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և ներկայացված դիմումն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=467747183860131&id=100018745601811

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ