ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Արմավիր ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձանց

Ամենադիտվածներ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ-ի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:

Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը:

Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:

https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.553075014879967/1504072386446887/?type=3&theater

Ամենաթարմ