fbpx
Քաղաքականություն

Առաջնային շահ են տարածքային ամբողջականությունը և Արցախի անվտանգությունը․ Արմեն Գրիգորյան

Մենք Արցախին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը: Այս մասին Ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված հանրային քննարկման ժամանակ նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Քննարկմանը մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստոյպա Սաֆարյանը:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի շահերն ենք ձևակերպել 4 կետով, որոնք իրենց ենթակետերն ունեն։ Առաջնային շահերից մեկը Հայաստանի ինքնիշխանությունն է, տարածքային ամբողջականությունը և Արցախի անվտանգությունը։

«Այսինքն՝ մենք Արցախին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը, և առաջին երկուսի հետ համարում ենք Հայաստանի կարևորագույն շահերից մեկը։ Կարդալուց պետք է ամբողջը կարդալ և քննարկել ամբողջապես, այլ ոչ թե հատվածաբար․ հարցեր որոնելուց պետք է տեքստը ամբողջական դիտարկել։ Շահերից մեկը դիտարկել ենք ժողովրդավարությունը, որը համարել ենք ավտանգության մաս։ Տավուշյան դեպքերն էլ ցույց տվեցին, որ փաստաթուղթն այդ թեստը անցավ։ Ադրբեջանի գործողություններն են համարվում սպառնալիք, Թուրքիան՝ այն մասով, որով աջակցում է Ադրբեջանին։ Ակադեմիական արձագանք չենք լսել։ Մեկ անգամ եղել է, բայց կուսակցական քողի տակ»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ