fbpx
Հասարակություն

Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է բոլոր թռիչքները. Գևորգ Խաչատրյան

Արմենիա ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ ավիաընկերությունը մինչև ապրիլի 30-ը չեղարկել է բոլոր չվերթները:

«Հարգելի գործընկերներ Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները։Հիշեցնեմ, որ ավելի վաղ մենք չեղարկել էինք մինչև ապրիլի 16-բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան։ EASA ստուգումների մասով տեղեկացնեմ, որ այս պահին մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՔԱԿ-ի հետ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։ Հավելեմ, որ Արմենիա ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին։ Հայցում եմ լրագրողների ընկերներիս ներողամտությունը,հարցազրույց այս թեմայով կտրամադրեմ, երբ իրավիճակը ավելի պարզ լինի,հիմա աշխատելու ժամանակն է»։

https://www.facebook.com/gev.khachatryan.315/posts/2772394099522450

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ