fbpx
Հասարակություն

«Արմենիա» ավիաընկերությունը մասնակցում է «Սև ուրբաթ» համաշխարհային ակցիային. ավիատոմսերի գները կիջնեն

«Արմենիա» ավիաընկերությունը մասնակից է դառնում «Սև ուրբաթ» համաշխարհային ակցիային: Ինչպես տեղեկացրին «Արմենիա» ավիաընկերությունից, նոյեմբերի 23-ին, հատուկ իր ուղևորների համար և բացառապես ավիաընկերության գրասենյակից, կարող եք գնել ավիատոմսեր հետևյալ սակագներով։ Երևան-Թել Ավիվ-Երևան – 150 Եվրո Երևան-Լիոն-Երևան – 150 Եվրո Երևան-Վորոնեժ-Երևան – 100 Եվրո Երևան – Միներալնիյե Վոդի-Երևան – 100 Եվրո։ Ավիատոմսերի գները գործում են միայն երկկողմանի տոմս ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է 168.am-ը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել ցանկացած ամսաթվի համար։ Տոմսերը վերադարձի ենթակա չեն, ներառում են ուղեբեռ, իսկ օրվա փոփոխությունը կարժենա 100 և 150 եվրո: Նմանատիպ ակցիա ավիաընկերությունը արդեն իրականացնում է երկրորդ տարին անընդմեջ: «Մենք չենք ցանկացել անմասն մնալ նման մեծամաշտաբ միջոցառումից և նոյեմբերի 23-ին, առավոտյան ժամը 9-ից մինչև 18:00 սպասում ենք ուղևորներին մեր գրասենյակում»,- նշել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Հավելենք նաև, որ մեկ անձը կարող է գնել առավելագույնը 2 ավիատոմս, իսկ մեկ ընտանիքը առավելագույնը 4 տոմս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ