Հայաստանի և Խորվաթիայի միջև համագործակցության զարգացման քննարկումներ Դավոսում

Հրապարակող՝

Հայաստանի և Խորվաթիայի միջև համագործակցության զարգացման քննարկումներ Դավոսում

Ամենադիտվածներ

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության կառավարության նախագահ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների խորացման և փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրամիության հարթակում գործընկերության առաջմղման հնարավորություններին։

Քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական կապերի ընդլայնումը և ոլորտային համագործակցության զարգացումը եղել են քննարկման հիմնական թեմաները։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել կանաչ էներգետիկայի, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով համագործակցության սերտացման և ընդլայնման համար համատեղ ջանքերի ակտիվացման շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի անցկացումը կարևորել են որպես տարածաշրջանային և եվրոպական քաղաքական երկխոսության խթանման արդյունավետ հարթակ։ Զրուցակիցները ընդգծել են, որ գագաթաժողովը կարող է մեծ նշանակություն ունենալ խաղաղության, համագործակցության և վստահության ամրապնդման գործում։ Անդրադարձ է եղել նաև ԵՄ ընդարձակման ապագային և դրա հետ կապված նոր մարտահրավերներին:

Ամենաթարմ