Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փուլին առնչվող հարցերը

Հրապարակող՝

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փուլին առնչվող հարցերը

Դեկտեմբերի 3-ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումները և տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների կազմակերպման հարցերին։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը։ Այս նոր օրակարգը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)՝ բարձրացնելով գործընկերության մակարդակը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այս փաստաթուղթը միտված է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացմանը՝ ապահովելով կոնկրետ արդյունքներ քաղաքացիների համար։

Ամենաթարմ