Փաշինյան-Կոբախիձե հանդիպումը և տնտեսական համագործակցությունը

Հրապարակող՝

Փաշինյան-Կոբախիձե հանդիպումը և տնտեսական համագործակցությունը

Ամենադիտվածներ

Մարտի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրույցի ընթացքում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացմանը, որի ընթացքում ստորագրվել է համատեղ արձանագրություն։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում։

Վարչապետները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ՝ ընդգծելով խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ բարդ իրավիճակում կարևոր է խորացնել համագործակցությունը, իսկ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանից արտահանման ծավալները կաճեն նաև երկաթուղային ուղիներով։

Ամենաթարմ