ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը։ Սուրեն Պապիկյանը ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

