Դեկտեմբերի 1-ին ՀՀ Էկոնոմիակայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման մի շարք կարևոր ուղղություններ։
Կողմերը ներկայացրեցին երկու երկրների զբոսաշրջային ներուժը և քննարկեցին փոխըմբռնման հուշագրի ստորագրման ընթացակարգերն ու ժամկետները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մարքեթինգային նախաձեռնություններին և զբոսաշրջային կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը։ Նշվեց նաև առցանց հանդիպումների և երկկողմ ներկայացումների կարևորությունը։
Հանդիպման ավարտին ընդգծվեց համագործակցության խորացման և զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել աշխատանքները՝ նպաստելով երկու երկրների զբոսաշրջային ոլորտների զարգացմանը։

