2026 թվականի հունվարի 27-ին, աշխատանքային այցով Լիտվայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի կանցլեր Այստե Ստակենիենեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև արտաքին քաղաքական համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեությունը: Կարապետյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը լիտվական կողմի հետ փորձի փոխանակման և փոխշահավետ համագործակցության հաստատման ուղղությամբ:
Դավիթ Կարապետյանը հանդիպումներ է ունեցել նաև Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի և քաղաքական հարցերով տնօրեն Լայմոնաս Տալատ-Կելպշայի հետ: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև հաստատված «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման շրջանակին:
Հանդիպումների ընթացքում նաև քննարկվել են առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչի շրջանակում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդլայնման հնարավորությունների շուրջ:

