Հայաստան-Օման դիվանագիտական հարաբերություններն ամրապնդվում են

Հրապարակող՝

Հայաստան-Օման դիվանագիտական հարաբերություններն ամրապնդվում են

Ամենադիտվածներ

Մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները ընդգծել են խաղաղ միջոցներով խնդիրների լուծման և դիվանագիտության առաջնահերթության կարևորությունը։ Միրզոյանը բարձր է գնահատել Օմանի ջանքերը և շնորհակալություն հայտնել Օմանին ու ԱՄԷ-ին՝ ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում։

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարները անդրադարձել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը և ընդգծել Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու կարևորությունը, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Ներկայումս Մերձավոր Արևելքում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի համար կազմակերպվում են չվերթներ, որոնցից մեկը արդեն իրականացվել է Մասկատից Երևան։ ԱՄԷ-ից Օման տեղափոխությունը կազմակերպվում է անվճար, իսկ Մերձավոր Արեւելքում մնացած քաղաքացիները կարող են դիմել համապատասխան աջակցություն ստանալու համար։

Ամենաթարմ