Հայաստան–ԱՄԷ տնտեսական համագործակցության նոր համաձայնագիրը

Հրապարակող՝

Հայաստան–ԱՄԷ տնտեսական համագործակցության նոր համաձայնագիրը

Ամենադիտվածներ

2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, տարածաշրջանային խաղաղության հեռանկարները և տնտեսական համագործակցության ընդլայնումը:

ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը։

Ամենաթարմ