Հայաստան-ՄԹ հարաբերությունները նոր փուլ են մտնում

Հրապարակող՝

Հայաստան-ՄԹ հարաբերությունները նոր փուլ են մտնում

Ամենադիտվածներ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման հարցեր։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացումը, ինչը նոր խթան կհաղորդի բազմոլորտ կապերի զարգացմանը։ Նա ընդգծել է նաև Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը նշել է, որ Միացյալ Թագավորությունը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ է աջակցել երկկողմ համագործակցության խորացմանը։ Կողմերը քննարկել են նաև հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման հարցերը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղման, ռազմավարական հաղորդակցության և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղություններով համագործակցությանը։

Ամենաթարմ