Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի Գործադիր խորհրդին

Հրապարակող՝

paruyr hovhannisyan

Հայաստանը, որպես ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի նոր անդամ, մասնակցել է Գործադիր խորհրդի առաջին հերթական նստաշրջանին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Դեսպան Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված։ Բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների տեղում՝ համահունչ ազգային առաջնահերթություններին։

Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNFPA-ի աշխատանքին, հատկապես՝ կանանց և երիտասարդների հզորացման, գենդերային բռնության դեմ պայքարի և հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման հարցերում։ Նա ընդգծել է UNDP-ի կենտրոնական դերը՝ ինտեգրված և արձագանքող զարգացման լուծումների գործում, հատկապես հատուկ իրավիճակում գտնվող երկրների համար։ Հայաստանը պատրաստ է կառուցողական ներգրավվածություն ունենալու Գործադիր խորհրդի աշխատանքներում առաջիկա տարիներին։

Ամենաթարմ