Փետրվարի 20-ին Երևանում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Զիմբաբվեի Հանրապետության միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները, որոնց գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Զիմբաբվեի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդին: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում։

