ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է ավելի քան մեկ երրորդով

Հրապարակող՝

ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է ավելի քան մեկ երրորդով

2025 թվականին Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 2850, ինչը 34 տոկոսով պակաս է 2024 թվականի նույն ցուցանիշից, երբ 4330 քաղաքացի դիմել էր ապաստան ստանալու համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նա նշել է, որ 2025 թվականի տվյալները նաև 46 տոկոսով պակաս են 2009-2017 թվականների միջին ցուցանիշից, երբ տարեկան միջինը 5280 հայ քաղաքացիներ էին դիմում ԵՄ երկրներում ապաստան ստանալու համար։

Եղոյանը նաև ընդգծել է, որ 2025 թվականին Հայաստանից ԵՄ օդային ճանապարհով ուղևորափոխադրումների թիվը աճել է 178,000-ով, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ մեկնելու հնարավորությունները չեն նվազել, այլ ապաստան հայցելու կարիքը և ցանկությունը։ Նա համոզված է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը զուգահեռ, ապաստան հայցողների թիվը կարող է շարունակել նվազել։

Ամենաթարմ