Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի նոր դեսպանին

Հրապարակող՝

suren papikyan

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին: Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները: Կողմերը անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Ամենաթարմ