ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է գերմանական KFW բանկի տարածաշրջանի տնօրեն Ենս Հագենին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը։
Քննարկվել են բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագրի ընթացքը։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և ընդգծել իրականացվող ծրագրի կարևորությունը ոչ միայն Հայաստանի էներգահամակարգի, այլև տարածաշրջանանային ինտեգրման հարցում։ Երկուստեք կարևորվել է 2025 թ․ ընթացքում ծրագրի շրջանակներում գրանցված հաջողությունները և դրանց նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել բարձր մակարդակի փոխգործակցությունը՝ ծրագրի շրջանակներում առաջիկա խնդիրներին առավել օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով։

